ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են մտահոգիչ լինել․ ի՞նչ է սպասվում Հայաստանին

«Այսօրվա եվրոպական կառավարությունը բավականին հայամետ է լինելու։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայում կայացած ընտրություններին, ապա մինչև 2027թ. Մակրոնը ղեկավարելու է, ինքը դրա մասին ասել է, ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չի լինելու, իսկ աջ ծայրահեղականները բավականին հայամետ դիրքորոշումներ ունեն»: Այս մասին ասաց «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին։

Ըստ քաղաքագետի՝ ԵՄ-ին ինտեգրվելու հայտ ներկայացնելու հանրաքվեն ՀՀ-ին տալու է լեգիտիմություն ԵՄ ինտեգրման գործընթացում. «Մի բան է, երբ վարչապետն է հայտարարություն անում Եվրապառլամենտում, բայց միաժամանակ չկա իրավական հենք ԵՄ-ին անդամակցության համար, նույնիսկ ԱԺ հայտարարություն չունենք»։

Խուրշուդյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են մտահոգիչ լինել. «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինի մինչև նախագահական ընտրությունները, ԱՄՆ-ին դա պետք է նաև նախընտրական քարոզարշավի համար»։

Խուրշուդյանի խոսքով՝ Թրամփը ավելի մեղմ քաղաքականություն է վարում Պուտինի հանդեպ, ինչը վտանգավոր է մեր տարածաշրջանի համար. «Թրամփը ընտրվելու դեպքում կարող է Պուտինին քարտ բլանշ տալ, որը վտանգ է ՀՀ-ի համար»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ