Նիկոլ Փաշինյանը ճակատագրական խաչմերուկում

«Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա»։ Սա «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից մեջբերում է, որն առաջին հայացքից գուցե թվա միջոցառման խորհրդին համահունչ ասված գեղեցիկ խոսք, սակայն այս խոսքերը իրականության մասին են։

2020 թվականից հետո Հայաստանը լինելիության կռիվ է տալիս ու այդ առումով առայժմ հաղթական ճանապարհ է անցնում։ Այդ ճանապարհը Հայաստանն անցնում է մարդկային և նյութական չափազանց ծանր կորուստներով,, բայց դա է լինելիության գինը, դա է ինքնիշխանության, պետականության պահպանման գինը։

Այդ գինն իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը վճարել է բազմաթիվ անգամներ, սակայն ցավոք նախկինում երբեք չի կարողացել պահպանել այն՝ ինչի համար վճարել է։

Այսօր Հայաստանը նորից է վճարում, բայց այսօր կա ռեալ հնարավորություն ստանալ ու պահպանել այն ինչի համար վճարում ենք։ Այդ հնարավորությունը ժողովրդավարությունն է, որի հիմքը դրվեց 2018 թվականին, դրվեց մեկ մարդու կողմից, որն այսօր ենթարկվում է ներքին, արտաքին և նաև սեփական որոշ թիմակցիների հարվածների։ Ժողովրդավարությունն է դարձել Հայաստանի ինքնիշխանության, պետականության պահպանման գլխավոր և երկարաժամկետ երաշխավորը։

Այսօր աշխարհում դեռ շատ ժողովուրդներ ապրում են ավտորիտար ռեժիմի պայմաններում։ Տարիներ առաջ Հայաստանը նույնպես այդ երկրների ցանկում էր։ Հայաստանի գործող վարչապետը կարող է պատմության մեջ հիշվել ոչ միայն որպես Հայաստանի ժողովրդավարության, այլև սեփական երկրի և ժողովրդի կողմից վճարած ծանր գնի պատմական արդյունքը պահպանող և սերունդներին փոխանցած խորհրդանիշ։

Նիկոլ Փաշինյանը գտնվում է ճակատագրական խաչմերուկում։ Խաչմերուկ, որը Հայաստանին և հայ ժողովրդին կարող է վերադարձնել այն, ինչը պատմությունը և ավտորիտար ռեժիմները խլել են։

Մկրտիչ Իսրայելյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ