Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, հուլիսի 4-ից Պուշկինի փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար–Գյուլբենկյան, Հր. Քոչար–Վաղարշյան, Հր. Քոչար–Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան-Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա–Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:

Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ