Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:

2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել մի շարք քննարկումներ:

Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:

Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ