Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը․ Նիկոլ Փաշինյան

Դատախազությունը հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 106-ամյակը, որի կապակցությամբ կայացավ ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ և հանձնվեցին պետական պարգևներ։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դատախազությանը հիմնադրման տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել դատախազներին իրենց կատարած աշխատանքի համար։

«Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ՝ չենք կարողացել այդ ակնկալիքը առնվազն լիարժեք կերպով հասցեագրել և իրականացնել։ Այս առումով, իհարկե, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով դժվար է գերագնահատել»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ