«Վարչապետը ձուկը գլխից է բռնել, գազ տուր, վարչապետ ջան». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արցախյան հարցի մասին Մամեդյարովի հիսթերիկ արձագանքներում մի դրական բան չի կարող աննկատ մնալ, ու որտեղ Փաշինյանը ձուկը գլխից է բռնել. Մամեդյարովը բառ չի ասում, թե Արցախը չպետք է մասնակցի բանակցություններին, պարզապես ասում է, թե «Արցախին ընթացքի մասին տեղեկացնում են համանախագահները«:

Համանախագահներն էլ երբեք խելքները հացի հետ չեն ուտի Փաշինյանին ու Հայաստանին հանդիմանելու, թե ինչու են դա պահանջում:

Պահանջը լեգիտիմ է, այն անուղղակի ճանաչվում է անգամ Ադրբեջանի կողմից, իհարկե, վերոնշյալ լուծման՝ համանախագահների ծանուցման տեսքով: Այն նաև լուռ ճանաչվում է համանախագահ երկրների կողմից:

Գազ տուր, վարչապետ ջան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ