Կալանավորվել է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենը

Կալանավորվել է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ