Բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջի ելույթը խաթարել են ակտիվիստները, ովքեր նրա հետևում կախել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկերող պաստառ։ Այս մասին հայտնում է Independent թերթը։
Պաստառի վրա պատկերված է եղել ՌԴ նախագահի դիմանկարը և մակագրություն, որտեղ Պուտինի անունից աջակցություն է արտահայտվում Ֆարաժի նկատմամբ: Երկու աշխատակից փորձել են հեռացնել պաստառը, երբ ներկաները բղավել են այն պատռելու կոչեր։
Այս գործողության պատասխանատվությունը ստանձնել է Led by Donkeys-ի ակտիվիստական խմբավորումը և դրա տեսանյութը հրապարակել «X»-ի միկրոբլոգում:
🚨We just dropped in on Farage’s election rally with a beaming picture of Putin. Nigel was not pleased. pic.twitter.com/KeDiOMeyu6
— Led By Donkeys (@ByDonkeys) June 29, 2024