Իրանում ընտրապայքարից դուրս մնացած Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ում կսատարի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրապայքարը կշարունակեն երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Մասուդ Փեզեշկիան և Սաիդ Ջալիլին:

Նախնական տվյալներով երկու թեկնածուներից առաջատարը Մասուդ Փեզեշկիան է, որը ստացել է ընտրություններին մասնակցած 25 միլիոն ընտրողներից ավելի քան 10 միլիոնի քվեները։ Մրցակցի՝ պահպանողականների ճամբարը ներկայացնող Ջալիլիի օգտին քվեարկել 9 միլիոն 400 հազար մարդ։

Ընտապայքարից դուրս մնացած Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ աջակցում է Սաիդ Ջալիլիին։

«Ճանապարհը դեռ ավարտված չէ։ Թեև ես հարգանքով եմ վերաբերվում Փեզեշկիան գործչին, սակայն նրա շրջապատի որոշ անդամների պատճառով բոլորս պետք է փորձենք կառավարության ղեկավար ընտրել Ջալիլիին»,- նշել է Ղալիբաֆն իր ուղերձում և շնորհակալություն հայտնել համակիրներին՝ ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել է 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մայիսի 19-ին աղետի զոհ դարձավ. Ադրբեջանից վերադառնալիս նրա ինքնաթիռը կործանվել էր, որում եղել էին նաև ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ