Վտանգավոր էսկալացիայի մտահոգություն կա. Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ, անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել են միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաղերին պատրաստակամություն է հայտնել շարունակելու մտքերի փոխանակումը փոխադարձ հետաքրքրության բոլոր հարցերի վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ