Տոբոլսկ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը գլորվել, դուրս է նետվել թռիչքուղուց

Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում Տոբոլսկից վայրէջք կատարած ինքնաթիռը գլորվել և դուրս է նետվել թռիչքուղուց։

Օդանավակայանի մամուլի ծառայությունի հաղորդմամբ, տուժածներ չկան:

«Կոլցովո օդանավակայանում վայրէջքից հետո առաջ ընթանալիս ինքնաթիռը գլորվել և դուրս է թռել թռիչքուղուց մոտ 10 մետր։ Պատահարի հանգամանքները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակումներ է մտցրել այլ օդանավերի ընդունման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ