Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի

Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։

ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը։

«Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս ուշագրավ քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել»,- ասել է նա:

Մարկ Լիբիի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստեղծի աննախադեպ կայունություն և դուռ կբացի առևտրի և գործնական համագործակցության համար, որը օգուտ կբերի Ադրբեջանին և տարածաշրջանին։ Դեսպանն ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին հորդորել՝ օգտվելու այս հնարավորությունից և կանի հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու նրանց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ