Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Ալի Փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մեկնարկել են 508 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա, չնայած այն բանին, որ ըստ հաշվարկների, վերականգման համար ևս 2 մլն դոլար է անհրաժեշտ:

Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաքի աղոթքից հետո։

Եկեղեցին Օսմանյան կայսրության տարիներին ծառայեցվել է որպես արհեստագործական դպրոց: Հայոց Ցեղասպանության ոճրագործությունից՝ 1915-ից հետո, եկեղեցին ո՛չ կրոնական, և ո՛չ այլ նպատակների համար չի օգտագործվել և այժմ գտնվում է ավերված վիճակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ