Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Հունիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գևորգ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Սեդրակ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Jeep»-ը կողաշրջվել է, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները պատմել են, որ նշված փողոցի արագաչափերը հանելուց հետո ավտովթարների թիվը մեծացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ