Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:

Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին և Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը կշարունակեն պայքարը հուլիսի 5-ին։

Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով քվեարկության նախնական արդյունքներին։ Իրանի ընտրական հանձնաժողովի վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Փեզեշկիանը հավաքել է 6 միլիոն ձայն, Ջալիլին՝ 5,6 միլիոն (ընդհանուր ընտրողներ՝ 61 միլիոն)։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու», քանի որ երկու թեկնածուները պետք է ստանան իրենց համախոհների աջակցությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 58 հազար ընտրատեղամասերից 32.2 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո Փեզեշկիան ստացել է 5 միլիոն ձայն, Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել է 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մայիսի 19-ին աղետի զոհ դարձավ. Ադրբեջանից վերադառնալիս նրա ինքնաթիռը կործանվել էր, որում եղել էին նաև ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ