Ավազով բարձված «Կամազ»-ը Հերացի-Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր

Հունիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով վիրավորը վարորդն է եղել:

Պարեկային ծառայությունը ունի տեղեկություններ, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, ինչը պարզվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ