«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. աղջիկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել

Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը չի հրապարակվում:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ