Կանգ չառանք, երբ ամիսներով, տարիներով բացակայում էր աշխատավարձը. Վահե Տեր-Մինասյանը և «Բուժ ինֆո»-ն հեռացել են «Շանթ»-ից

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն ու իր հեղինակած «Բուժ ինֆո» հաղորդաշարի ամբողջ անձնակազմը դադարեցնում են համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Տեր-Մինասյանը:

«Վերջին 14 տարիների ընթացքում իմ հրաշալի կոլեկտիվի հետ պատրաստել ու եթեր ենք հեռարձակել ավելի քան 1400 հաղորդում՝ ամեն անգամ համոզված լինելով, որ կօգնենք ինչ-որ մեկին կանխարգելել, վաղ փուլում հայտնաբերել կամ գրագետ բուժել այս կամ այն հիվանդությունը։

14 ՏԱՐԻ, 1400 ՀԱՂՈՐԴՈՒՄ

Մենք երբեք կանգ չառանք, որովհետև ունեինք և ունենք հրաշալի անձնակազմ, որն աշխատեց ցրտին ու շոգին չջեռուցվող և չզովացող տաղավարներում։ Կանգ չառանք, երբ ամիսներով, կամ անգամ տարիներով բացակայում էր աշխատավարձը…

Մենք կանգ չառանք, որովհետև աշխատել ենք ՁԵԶ համար։

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել մեր նախագծի շրջանակներում երբևէ աշխատած բոլոր-բոլորին՝ պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և իհարկե հավատարմության համար։

Անսահման շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին՝ շնորհակալ եմ, որ Դուք կաք ու գնահատում եք մեր տարիների աշխատանքը։

Արդյո՞ք սա մեր եթերային ծրագրերի ավարտն է: ՉԷԷԷԷԷԷ:

Իհարկե՝ ոչ:

Շատ շուտով սպասեք մեզ այլ հարթակում և այլ ֆորմատով և հիշեք ամենակարևորը՝ մենք աշխատում ենք ձեզ համար»,- ասված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ