Հայ-ադրբեջանական խաղաղությունը ճանապարհ է, որը թույլ կտա լուծել երկարամյա վեճը, այն նաև տարածաշրջանին է պետք. Օ՛Բրայեն

Մենք ուժեղ և արդյունավետ գործընկերություն ունենք Ադրբեջանի հետ շատ ոլորտներում, ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել և ընդլայնել համագործակցության ոլորտները:

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը:

«Այսօրվա հանդիպումներում մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում և մեր կառավարությունների համատեղ արդյունավետ աշխատանքի հնարավորությունները: Մասնավորապես վերանայել ենք իրավիճակը տարածաշրջանում Կենտրոնական Ասիայից մինչև Ատլանտյան օվկիանոս:

Այստեղ կարևորել ենք նաև Հայաստանի հետ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ Սա ճանապարհ է, որը թույլ է տալիս լուծել և՛ երկարամյա վեճը երկրների միջև, և՛ ապագայում խաղաղ հարևանություն հաստատել: Գործընթացը օգուտ կբերի նաև ամբողջ տարածաշրջանին»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ