Դավիթ Մարտիրոսյանն այսօր կդառնար 28 տարեկան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար, մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանն այսօր՝ հունիսի 28-ին, նշում է երկնային ծնունդը: Նա կդառնար 28 տարեկան:

Դավիթ Մարտիրոսյանը կյանքից անժամանակ հեռացել է ապրիլի 29-ին՝ երկու ամիս պայքար մղելով հիվանդության դեմ:

Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Լրագրության ֆակուլտետը: 2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:

2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։

Մարտիրոսյանը նաև հանդիսանում էր Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից:

Հիշատակդ միշտ վառ, Դավի՛թ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ