Ստուգայց Ավանում․ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվողները տուգանվել են (տեսանյութ)

Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է:

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, նմանօրինակ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ Ավան վարչական շրջանում ստուգայց է իրականացրել:

Առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են, կազմվել են արձանագրություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ իրականացվող սննդամթերքի վաճառքի համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ