«Մերսեդես»-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամները հիվանդանոցում են, նրանցից մեկն անչափահաս է

Հունիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Նորավանքի խաչմերուկի հարևանությամբ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է Արփա գետում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ «Mercedes»-ը, երբ հայտնվել է Արփա գետում, քաղաքացիները իրենց ուժերով մեքենայից դուրս են բերել 4 հոգու, որոնցից մեկը՝ երեխա, և տեղում օգնություն են ցուցաբերել, ապա նրանց «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղափոխել են ԲԿ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ