Բացահայտումներ եմ անում, որը գերեզման էի տանելու, եթե Գարեգին Բ-ն ձեռք չբարձրացներ ՀՀ-ի վրա

Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, որը ներկայումս բնակվում է Մոնրեալում, հարցազրույց է տվել Civic.am-ին և որոշակի բացահայտումներ արել Գարեգին Բ-ի մասին։

Նշենք, որ նա 2018 թվականին բաց նամակ էր գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասել էր. «Գարեգին Բ-ն և Սուրբ հոգին անհամատեղելի են», և որ «հեղափոխությունը վերջնական հաղթանակով չի պսակվի, քանի դեռ Լուսավորչի գահը զավթված է չարի իշխանության կողմից»։

Նա նշեց, որ վերջին տարիներին շատ մարդիկ իրեն համոզում էին, որ ինքը խոսի, բացահայտումներ անի, բայց ինքը չէր համաձայնվում. վերջին անգամ խոսել էր 2018 թվականին՝ վարչապետին գրած իր բաց նամակում, և պատրաստ էր անգամ հացադուլի նստել, որպեսզի գահընկեց անեին Գարեգին Բ-ին և մեր եկեղեցին ազատագրեին այդ չարիքից, բայց հեղափոխության աղմուկի մեջ իր ձայնը լսելի չեղավ, և միայն այսօր է համաձայնվել պատասխանել մեր հարցերին։

«Պիտի որոշ բացահայտումներ անեմ, որոնք թերևս ինձ հետ գերեզման պիտի տանեի, եթե Գարեգին Երկրորդը ձեռք չբարձրացներ ՀՀ-ի վրա և իր այս հակապետական գործունեությունը չծավալեր։ Ինձ վաղուց հայտնի էր, որ նա ոչ միայն Սուրբ հոգու հետ աղերս չունի, այլև Գարեգին Երկրորդը աղերս չունի բոլոր համաշխարհային պատմական կրոնների հետ»,- ասաց հայր Խորենը։

Այնուհետև նա նշեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ միայն ահասարսուռ հարված հասցվեց հայոց պետականությանը, այլև ահասարսուռ հարված հասցվեց մեր եկեղեցուն. Գարեգին Երկրորդը, օգտվելով առիթից, որ այդ օրերին Հայաստանում ամեն ինչ վաճառվում էր՝ գնացքի գծերից մինչև Գրիգոր Լուսավորչի գահը, նա իր սիմոնական ախտով պարուրված ուղղակի գնեց աթոռը, և Սփյուռքից եկած այդ դավադիր «30 արծաթը» դժբախտաբար ողջագուրվեց հայաստանյան ընչաքաղցության հետ, և արդյունքում ունեցանք չարի ծրագրերը կատարող կաթողիկոս։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ