Արթուրը երազում էր ծովում լինել, երբ պատմեցի վարչապետին՝ ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով». Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրու «Երեխաների տուն» մանկատան 2 սանի հետ ծով է մեկնել:

«Ֆեյսբուք»-ի իր էջում Հակոբյանը պատմել է՝ ինչու է մեկնում հենց Արթուրի և Գարիկի հետ

«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. երբ մայիսի 2-ին Գյումրու՝ «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։

Եվ այսօր Արթուրի և նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։ Ու քանի որ թռիչքը հետաձգվեց. Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաեւ հանդիպել վարչապետին և զրուցել նրա հետ»,- գրել է նա և տեսանյութ հրապարակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ