Զախարովան նույնպես արձագանքել է Արմեն Գրիգորյանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեփական ժողովրդի նկատմամբ վիրավորանք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը առ այն, որ «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերցրեց Հայաստանից ու հայերից և վերադարձրեց Ադրբեջանին»։

Ճեպազրույցում Զախարովան նշել է, որ «կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն»։

«Հանդիսանալով իշխանությունների ներկայացուցիչներ՝ նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին: Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց կյանքն են տվել, համարել են պատմականորեն կարևոր: Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա: Չէ՞ որ նրանք գիտեին, թե հանուն ինչի են մարտի գնում, հանուն ինչի են զոհաբերում իրենց բարեկեցությունը, դատապարտում իրենց կանանց ու երեխաներին այրիության և որբության: Եվ ինչպե՞ս կարելի է նրանց հիշատակը այսքան ցինիկաբար դավաճանել, զրոյացնել այն, ինչ եղել է»,- ասել է Զախարովան։

«Ինձ համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողությանը վերաբերվել այդքան նվաստացուցիչ կերպով»,- ավելացրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ