«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի հանձնել Ադրբեջանին». Կարասինը պատասխանել է Արմեն Գրիգորյանին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդումն առ այն, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Կարասինն ընդգծել է, որ Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցի վերաբերյալ հայ քաղաքական գործիչների հայտարարություններին:

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պետք է դիմել հայ քաղաքական գործիչների՝ ներառյալ բարձրագույն ղեկավարության, գրառումներին և ելույթներին: Դրանցում կան այդ հարցերի պատասխանները: Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,- ասել է Կարասինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ