Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում նոր տեսակի զորքի ստեղծելու մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի զինված ուժերի կազմում՝ որպես բանակի առանձին ճյուղ, անօդաչու համակարգեր ստեղծելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

Որոշման կատարման վերահսկողությունը վստահված է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լիտվինենկոյին։

Ուկրաինայում անօդաչու համակարգերի զարգացման կարևորության մասին սկսել են խոսել դեռևս 2022 թվականին։ Այն ժամանակ CNN-ի համար նյութում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին (2024 թվականի փետրվարի 8-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Սիրսկին) հայտարարել էր, որ ԱԹՍ համակարգերի զարգացումը թույլ կտա խուսափել «դիրքային պատերազմի մեջ ներքաշվելուց», որտեղ Ուկրաինան «առավելություն չունի»։

2023 թվականի մարտին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ավելի քան 541 միլիոն դոլար կծախսի անօդաչու սարքեր գնելու համար, ինչպես նաև միջոցներ կձեռնարկի երկրի ներսում անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ընդլայնելու և բանակին մատակարարելու համար։ Անցյալ սեպտեմբերին Զելենսկին արձանագրեց, որ Ուկրաինան աշխարհում առաջինն է ստեղծել անօդաչու սարքերի ռազմածովային նավատորմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ