Լեւոնը ծակ կոշիկ չուներ, իսկ այսօր Ռոլս Ռոյսով է ման գալիս …

Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը  լրագրողների հետ զրույցում , խոսելով իր հոր, իրենց ընտանիքի ունեցվածքի մասին, ասել էր, որ իրենց վերագրվում է ինչ-որ «միֆական ունեցվածքներ».

«Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ գուցե»: Նա ասել էր, որ իր հայրը երկիրը ծաղկացրել է ու անտրամաբանական է, թե ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը սպանություններ աներ:

aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատասխանեց.

«Հասկանո՞ւմ եք, երբ որ մարդը Ռոլս-Ռոյսի պատուհանից է երկրին նայում, այդպես է՝ երկիրը ծաղկած է: Տարեկան 50-100 հազար արտագաղթ ունեցող երկիրը, որտեղից մարդիկ ուղղակի փախնում են, էդ իր համար ծաղկած է: Մարդը, որը ծակ կոշիկ չուներ, հետո Ռոլս-Ռոյսով է ման գալիս կամ այլ թանկարժեք մեքենաներով…»:

Վահագն Հովակիմյանը հորդորեց. «Երկիրը ծաղկացնելը թող գնան գյուղերում հարցնեն, այն գյուղացուն, որի զավակները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին գնացել են խոպան ու հետ չեն եկել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ