Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում․ Արմեն Գրիգորյան

Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա այսպես պատասխանեց հարցին` արդյոք իրատեսական է խաղաղության համաձայնագրի ստորագրումն առանց գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերադարձի։

Գրիգորյանի խոսքով` գերիների հարցն անընդհատ քննարկվում է ադրբեջանական կողմի և միջազգային գործընկերների հետ, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։

«Կարծում եմ, որ դա ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, քանի որ, մեր կարծիքով, վերջիններս պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ (խաղաղության պայմանագրի կնքմանՃ, որպեսզի գերիները հնարավորինս շուտ վերադառնան։ Խաղաղության հաստատումը նշանակում է գերիների վերադարձ։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի խաղաղության հաստատումը համապարփակ և բոլոր ուղղություններով լինի»,– ասաց Գրիգորյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ