Պտտահողմից լրջորեն տուժել է Ալավերդու վանական համալիրը

Երեկ Վրաստանի արևելյան հատվածում մոլեգնած պտտահողմից ամենաշատը տուժել են Ալավերդու վանական համալիրը և շրջակայքի ենթակառուցվածքները, գրում է Sputnik Грузия-ն։

«Վնասվել են գմբեթի թիթեղյա ծածկը, տաճարի հարավային մասի, զանգակատան և եպիսկոպոսական պալատի կղմինդրե տանիքները, կոտրվել են համալիրի արևմտյան մասի պատուհաններն ու գմբեթը, փլուզվել է պատշգամբը, տաճարի գմբեթից խաչ է ընկել, վնասվել են հարակից տարածքի ենթակառուցվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ հաշվում են պտտահողմի պատճառած վնասը, իսկ վերացման աշխատանքը կսկսվի առաջիկա օրերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ