Գարեգին Բ-ն կրում է շարժման ձախողման ու տապալման ողջ պատասխանատվությունը, սուտասան տերտերը ընդամենը կամակատար էր․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

Շարժումը օրհնած Գարեգին Բ-ն կրում է շարժման ձախողման ու տապալման ողջ պատասխանատվությունը, հոգևորականի կերպարը պախարակած սուտասան տերտերը ընդամենը կամակատար էր։

Տապալված շարժումը վկայում է Գարեգին Բ-ի գլխավորությամբ մի շարք հոգևորականների հոգևոր ծառայության տապալման մասին։ Որպես հոգևոր առաջնորդ՝ այդ մարդիկ վաղուց վատնել են հանրային վստահությունը, և հենց դա էր պատճառը, որ չհաջողվեց հանրային լայն շերտեր ներգրավել սուտասան տերտերի շուրջ։

Տեղի ունեցածից պետք է անել հետևություններ։

  • Սուտասան տերտերը պետք է դառնա չհոգևորականի վառ օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի հոգևորականը։
  • Մայր Աթոռում պետք է հետևություններ անեն հոգևորականի կերպարը պախարակած, եկեղեցին քաղաքականացրած, հանրային վստահությունը վատնած կաթողիկոսի գործունեության շուրջ։

Սա արձանագրում եմ սրտի մեծ ցավով, որպես քրիստոնյա ու Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ