ԱՄՆ-ից Ալիևին հեռախոսազանգով զգուշացրին, որ խելոք մնա. Գագիկ Մելքոնյան

«Եվրադիտորդները դիտարկում են ու զեկուցում, որ նմանատիպ բաներ չկան։ Այդ հարցով Ադրբեջանի ձեռքերը կապված են, որովհետև իրենք արձանագրում են՝ կա՞ն արդյոք կրակոցներ, թե՞ ոչ։ Դրա համար էին Ադրբեջանն ու Ռուսաստանը մղկտում, երբ եվրադիտորդները տեղակայվում էին ՀՀ-ում։ ՌԴ-ի ու Ադրբեջանի ամբողջ կռիվը սրա համար էր, որ եվրադիտորդներ չլինեն, ու իրենք կարողանան իրենց ստերը տարածել»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, որ սահմանին հայկական կողմից հնչում են կրակոցներ։

Մելքոնյանը չբացառեց, որ եթե եվրադիտորդների փոխարեն լինեին ՀԱՊԿ զորքեր, ապա Ադրբեջանը կարող էր հարձակվել Հայաստանի վրա. «Չմոռանանք նաև, որ Արևմուտքից, ԱՄՆ-ից արձագանքեցին ու Ալիևին հեռախոսազանգով զգուշացրին, որ խելոք մնա»։

Մելքոնյանը նշեց, որ ՌԴ-ից ոչ մի լավ բան չեն սպասելու. «Դա 2010 թվականներից սկսած, երբ ՌԴ-ն զինում էր Ադրբեջանին, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու խնդիրը լուծի զենքի ուժով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ