Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միլլեր

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացի մասին Ադրբեջանի նախագահի հետ իր վերջին հեռախոսազրույցի ժամանակ:

«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի համագործակցությանը, ինչպես նաև փորձում է լուծել այս վեճը»,- ասել է Միլլերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ