Լուկաշենկոն խաղում է Պուտինի խաղը․ գործ ունենք բացահայտ դավաճանության հետ

 

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ժամանակի խնդիր է համարում։ Հիմա դա չանելու պատճառներից մեկը, ըստ նրա, Ռուսաստանն է, քանի որ նա է հանդիսանում դրա շահառուն, իսկ հիմա այդպես հարվածելը ՌԴ-ին կարող է խնդրահարուց լինել։ Հաջորդ պատճառը՝ Արևմուտքի մեր դաշնակիցները իրենք էլ պատրաստ չեն Կովկասում իրավիճակի բարդացմանը, քանի որ Հայաստանի այդ որոշումը կարող է խնդիրներ առաջացնել Կովկասում։

ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններն ավելի ակտիվացան նաև Հայաստան-Բելառուս հարաբերություններով պայմանավորված։

«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիոն քաղաքականությունները սպասարկելու մասին Լուկաշենկոյի հայտարարությունները չպետք է ընդունել որպես միայն Լուկաշենկոյի հայտարարություններ։ Դրանք Վլադիմիր Պուտինի հայտարարություններն են։ Տարածաշրջանում ստատուս-քվո փոխելու համար, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեծ ներդրում է ունեցել և մեծ խաղացող է եղել այդ ստատուս-քվոյի մեջ, առնվազն պետք է ունենալ Պուտինի համաձայնությունը։ Լուկաշենկոյի ֆլիրտները և համագործակցությունները Ադրբեջանի հետ չէին կարող դեմ լինել Ռուսաստանի պլաններին կամ շահերին, եթե Ռուսաստանը դա չցանկանար։ Ադրբեջանին ցուցաբերված օգնությունը եղել է բացարձակապես Պուտինի պլանով»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Բելառուսը, ըստ փորձագետի, խաղում է այն խաղը, որը նրան ասել է Վլադիմիր Պուտինը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կեղծ տեղեկություններին, թե հայկական կողմը կրակ է բացում հայ-ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապա դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որևէ շահագրգռվածություն չունի խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Դա ստորագրելով, ըստ Սաֆարյանի, նա փակում է իր բոլոր հավակնությունները Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը դիրքավորվում է մի քանի զարգացումների համար. «Ադրբեջանը ստեղծել է բոլոր օրակարգերը։ Երբ տեսնում է՝ միջազգային իրավիճակը խստանում է այդ խնդիրների համար, սկսում է քիչ խոսել դրանց մասին՝ օրակարգում առաջնահերթությունները փոխելով»։

Բացի դրանից, ըստ Սաֆարյանի, կրակոցների մասին կեղծ հաղորդագրությունները նաև այլ նպատակ ունեն՝ փորձում է դրդել ԵՄ անդամ երկրներին և ԱՄՆ-ին վերանայել իրենց որոշումները և չշարունակել սպառազինել Հայաստանին. «Ալիևը փորձում է ցույց տալ, որ այդ մատակարարումները սկսել են նեգատիվորեն ազդել տարածաշրջանի վրա, որ հայերը ԵՄ-ից զենքը վերցնում են, կրակում են իրենց վրա և այլն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ