Հորինված խմբակցությունների ֆեյք հայտարարությունը

Լիովին ձախողելով Արցախում իրենց առաքելությունը՝ արցախցի նախկին խորհրդարանականներն այժմ փորձում են Հայաստանը վերածել իրենց արկածախնդրության թատրոնի։

Այսօր այսպես կոչված «Արցախի Ազգային ժողովի չորս խմբակցությունները» «հայտարարությամբ են հանդես եկել»՝ կապված Հայաստանում ներքաղաքական գործընթացների, մասնավորապես հունիսի 12-ի դեպքերի հետ։ Սա աբսուրդ է, քանի որ Հայաստանում չկա պաշտոնական մարմին, որը հայտնի է որպես Արցախի խորհրդարան, ուստի չեն կարող լինել խորհրդարանական խմբակցություններ։

Նման հայտարարությունները կեղծ են և չունեն ինստիտուցիոնալ ուժ։ Ավելին, նման գործողությունները գործիք են ծառայում Հայաստանի թշնամիների ձեռքին, ովքեր ձգտում են ոչնչացնել հայկական պետականությունը։

Հորինված խմբակցությունների և ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունեցող խորհրդարանների առկայությունը ցույց է տալիս, թե որքան հեռու կարող են գնալ ապակառուցողական ուժերը մեր երկիրը ապակայունացնելու իրենց փորձերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ