Քոչարին հեռարձակվեց չինական ամենախոշոր հեռուստաընկերությունով

 

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ով ամուսնու հետ աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել է.

«Երեկոյան արդեն մեր Քոչարին հեռարձակվեց չինական ամենախոշոր հեռուստաընկերություններից մեկի՝CCTV-ի եթերում:»

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ջերմորեն ողջունել ներկաներին:

«Ասիական քաղաքակրությունների երկխոսություն» համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից: Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ