Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Հունիսի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ