Աիդա Ներսիսյանը գրում է
Գնաց Արտիստը, գնաց՝ հավերժության մեջ փնտրելու իր այն հարցի պատասխանը, թե՝ «Ինչու՞ մարդիկ չեն տեսնում այն, ինչը արվել է իրենց համար, և տեսնում են այն, ինչը՝ չի արվել»:
Սիրելի Լալա, տեսնողը տեսնում է, չտեսնողը՝ կույր է ձևանում:
Շնորհակալություն քեզ՝ տարիներ շարունակ մեզ պարգևած ուրախության, անզուսպ ծիծաղի համար:
Նույնիսկ այն ծանր ու դժվարին օրերին, երբ մոռացել էինք, թե ժպտալն ինչ է…
Շնորհակալություն՝ քո պրոֆեսիոնալ, բարձր արվեստի համար:
Հոգիդ Երկնային արքայության մեջ ապրի… 🙏🏼🥲