Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին. Լանդսբերգիս

Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին։

Այս մասին X-ի միկրոբլոկում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք անում եք դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիտվայի ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ