Ասում ա պատրաստ եմ հանդիպել Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հոր հետ, բա էս 10 տարի էր ու՞ր էիք … հիշեցի, Աֆրիկայում խփած առյուծ էիք հեծնում…

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ մայիսի 15-ին Լևոն Քոչարյանի արած այն հայտարարությանը, որ նա պատրաստ է հանդիպել Սարգիս Քլոյանի հետ և իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

Չէ, բայց սրանց ցինիզմը սահմաններ չունի…

Ասում ա պատրաստ եմ հանդիպել Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիսի հետ:

Մի հարցնող լինի, թե բա էս 10 տարի էր ու՞ր էիք: Բա ինչու՞ չէիք հանդիպում, ինչու՞ չէիք հիշում …

Հա… հիշեցի, բիզնեսով էիք զբաղվում ու Աֆրիկայում խփած առյուծ էիք հեծնում… դե առյուծ հեծնելը ավելի կարևոր ու հայրենանվեր գործ էր…

Չնայած որ մյուս կողմից էդ հանդիպումը շատ լավ առիթ կլինի Սարգիս Քլոյանի համար, գլխավոր մեղադրյալի ու նրա եթիմների դեմքին ասել էն ամեն ինչը, ինչ կուտակվել է այս տարիներիների ընթացքում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ