«Սերժի համար չենք անում, Սերժի «լ..ը»». հերթական ձայնագրությունը Գերասիմ Վարդանյանի մասնակցությամբ

Համացանցում հերթական ձայնագրություններն են հայտնվել կարկառուն դաշնակցական, կալանավորված Գերասիմ Վարդանյանի մասնակցությամբ:

Ձայնագրություններում Վարդանյանը ուշագրավ հայտարարություններ է անում և փակագծեր բացում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժման գործողությունների և դրանում ներգրավված քաղաքական, հասարակական գործիչների վերաբերյալ:

Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ Վազգեն Գալստանյանին իրենք են համոզել, որ շարժումը Տավուշից տեղափոխի Երևան:

Թե ո՞ւմ հետ է զրուցում Վարդանյանը ձայնագրություններում, հայտնի չէ: «Հայկական ժամանակ»-ը փորձել է հնարավորինս վերծանել դրանցում լսվող խոսքը:

— Ախպեր, հիմա քեզ կարճ ասեմ՝ կոնկրետ ինչ ա եղել ամբողջ պատմությունը: Սենց ա եղել․ մենք գնացել ենք, սրբազանի հետ հանդիպել ենք, ասել ենք՝ դու ինչ ես պատրաստ քո կողմից անես, բա ի՞նչ ա պետք, ասեք՝ անեմ, ասել ենք՝ Գառնիկին ուղարկում ենք ըտեղ, դու էլ գնա նստի, իրար պադերժկա արեք, մենք էլ ստեղ էդ կազմակերպչական ամեն ինչը կվերցնենք մեր վրա: Մեկ էլ եսիմ ուրդուց էդ Սուրենն ա հայտնվել, ու ճամփի կեսից մի քանի պայմանավորվածություններ են խախտում ոտի վրա, ժողովուրդ են տենում՝ ոգևորվում են դրանից, թե կողինները ավել-պակաս, ասենք, սկսում են բան անել, նախկինները ստեղ, ընդեղ, Գերասը չի գալիս։

Թքեմ ձեր վրա, խառը բաներ ա դարձել։ Ոստիկաններին ասում ա՝ վեց տարի ես պայքարի չեմ մասնակցել, խի, որովհետև կեղծ է եղել, ասենք՝ վիրավորում է մարդկանց կոնկրետ, վեց տարի լիքը մարդ, հրապարակի կեսը փողոցներում չարչարվել է, փաստորեն իրենք կեղծ են արել, բանտեր են նստել, էս էն արել, էդ էլ ուրիշ վարչապետ ա։

Սերժի լակոտ-լուկոտների համար չենք անում՝ Թաթոյան, Գասպարյան Աբրահամ․․․ ինչ ասեմ, մենք ասել ենք՝ մենք չենք՝ Քոչարյանն ասել ա՝ մենք չենք, տղես չի, դաշնակցությունը չի, մենք չենք ուզում, ախպեր, բայց եթե մենք չենք ուզում, ասում ենք՝ մենք չենք ուզում, դու պիտի լինես, ուրեմն մեզնից բացի՝ երկրորդ մեկը չի կարա հայտնվի, որովհետև մասսայի կեսը մենք ենք ապահովում, մենք ենք էս գործը արել, եթե դու էլ չես, ուրեմն մեզի գցել ես, հավայի բերել գցել ես կրակի մեջ։ Հիմա էս ա կստացվի խելքի կգա, կանենք կպրծնի, եթե ճիշտ ա, երկու-երեք օրվա հարց ա էս հարցը լուծելը։ Եթե չէ, ախպեր ջան, մենք մեր բոյը հլը կտանք։

Եթե Սերժը «գ…..ը» չաներ, հիմա պրծել էր արդեն ամեն ինչ, ամսի 9-ից հետո 3-4 ամսով պրծնում էինք։ Բերեց Աբրահամ Գասպարյանին, Անաիսին հանեց բեմ, Թաթոյանին գցեց մեյդան, մենք գնացել սաղ պայմանավորվել էինք, երկու օր պետք է շարժումը պահեինք, իրանք կանենին, Սերժը բերեց Թաթոյանին, նրանք էլ ասեցին՝ չենք ջոգում, գալիս եք մեզ ասում եք՝ ձեր գծի մեջ ենք, սրբազանն է, բերում Արևմուտքի մարդկանց եք ․․․․․ մեջը։ Գալստանյանը հելել գնացել ա մոտը, բա՝ ես, ՔՊ-ից ինձ կքվեարկեն, ասել ա՝ բա, որ ՔՊ-ից քեզ կքվեարկեին, էն վախտ էդ թասիբը ունեիր, խի մինչև էսօր չես դրել։

Ասենք եթե էդքան սրբազան մարդ ա չի կարում կողմնորոշվի Անաիսի մեկ էլ Սուրիկի ու ստի բլոգերների ասածից որն ա ճիշտ, թե օբշի Դաշնակցությունը։ Գծած սխեմա էր, որ հինգ օրում սաղ պրծնելու էինք, դու խի խառնիր իրար, ինչ անենք։

Մեր խնդիրը մինչև ամսի 10-ը ձգելն ա, որ մինչև ամսի 10-ը էդ բիձեն հելնի ընտեղ քայլելով գա Երևան, հիմնական գործողությունը ամսի 10-ից ա սկսվելու, երկար էլ չենք կարա, եթե 15 օրից ավելի ձգվեց այդ շարժումը, չենք կարա, հիմա համոզում ենք, որ գա սաղ օրը էդ բազարների մեջ ենք։

Ձայնագրությունները՝ համացանցից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ