Գալստանյանը գործիք է չար ուժերի ձեռքին․ թող տապակվի իր սատանայական թավայի մեջ․ Աղազարյան

«Որպես պրոյեկտ ինքը ավելի հաջող էր, քան նախորդ շարժումները։ Պարզապես իրենք խաղում էին շատ դեպքերում, հատկապես տերտեր Գապոնը, ու դա երևում էր»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժմանը։

Աղազարյանը նշեց, որ ՀՀ քաղաքացին ինքն է որոշում, թե ով լինի իշխանությունը, և դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին կայացել է. «Ինչ վերաբերում է Գալստանյանին, ապա ինքը թող տապակվի իր այդ սատանայական թավայի մեջ»։

Աղազարյանի խոսքով՝ ինքը մտածում էր, որ Գալստանյանը միգուցե փորձի շարժման միջոցով ընտրազանգված հավաքել ու մասնակցել հաջորդ ընտրություններին. «Բայց հետո պարզվեց, որ ինքը էլեմենտար գործիք է չար ուժերի ձեռքին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ