Գալստանյանը շառլատան է․ շարժումը տվեց մի վատ բան․ Արսեն Թորոսյան

Գալստանյանն ուզում է՝ թող այցելի շրջաններ, այնպես չէ, որ դա երևելի իրադարձություն է ՀՀ համար։ Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ շարժումը պետությանը ոչինչ չտվեց, բացի մի վատ բանից՝ ցուցարարները հարձակվեցին իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների վրա. «Գալստանյանին ու իրեն աջակցող ուժերին տվեց եկեղեցու չեղած հեղինակության հեղինակազրկում։ Մեր քաղաքացիները խաբվել էին շառլատանի հայտարարություններին, փաստերն են խոսում, որ Գալստանյանը շառլատան է»։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ պատգամավորը նկատեց. «Ընդդիմությունը չի՞ ամաչում, որ մի ինքնահռչակ շառլատանի թույլ է տալիս խոսել իրենց մանդատներից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ