Այսօր սկսվում է մեր պատմության ևս մեկ գլուխ․ Եվրո-2024-ում խաղից առաջ Ռոնալդուն դիմել է երկրպագուներին

Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024 առաջնության հանդիպումից առաջ դիմել է երկրպագուներին։

«Պորտուգալացիներ, այսօր սկսվում է մեր պատմության ևս մեկ գլուխ: Սիրով եմ հիշում ազգային հավաքականում իմ առաջին օրը՝ մարտահրավերներով ու հաղթանակներով լի օրը։ Այժմ ես պատիվ ունեմ ևս մեկ անգամ լինելու տաղանդով և վճռականությամբ լի չեմպիոն թիմի կողքին:

Բոլորի ուժով ու աջակցությամբ մենք երազանքներն իրականություն ենք դարձնում։ Եկեք միասին պայքարենք նոր հաղթանակի համար։ Երբ միասին ենք, մեզ չեն կանգնեցնի։ Առա՛ջ, Պորտուգալիա՛»- գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 18-ին, պորտուգալացիները կխաղան Չեխիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ