Մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև հավասարության նշան դնողը «սառեցված» գլուխը պատովն է տալիս

Երեկ հրավիրած հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը իր հայտարարությամբ հավասարության նշան է դրել այս տարվա հունիսի 12-ի միջադեպի և 2008 թվականի Մարտի 1-ի միջև։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

«Պարոն Գալստանյանն ուղղակի զբաղված է ստոր ստախոսությամբ, որովհետև եթե հավասարազոր լիներ, ապա պետք է պարոն Գալստանյանը քնած լիներ և իր վրա ոստիկանական զորքերը հավաքվեին և իրեն մի հատ ծեծեին, որ լիներ հավասարության նշան այդ երկու իրադարձությունների միջև, որից հետո գնդացրով կրակեին իրենց գլխավերևով, որից հետո հենց այդ փողոցի շենքերի տանիքներից դիպուկահարները կրակ բացեին իր վրա, այդ ժամանակ նոր կլիներ հավասարության նշան։ Բայց քանի որ դա այդպես չի եղել, այլ եղել է այնպես, ինչպես եղել է, ապա ինքը իր սառեցված գլուխը պատով է տալիս՝ հավասարության նշան դնելով»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Նա նշեց, որ առանց այն էլ Գալստանյանը բավականին գրոտեսկային ֆիգուր է, քայլող ապուշության քրիստոմատիա, այնպես որ թող հանդես չգա, որովհետև առանց այն էլ ծիծաղելի է և սպիտակած մազերով մարդուն ոչ հարիր։

Ռուբեն Մեհրաբյանը նաև նշեց, որ «երբ իրենք հավաքված լինեին կեղծված ընտրություններ, գողացված ընտրություններ, զավթված պետություն հետ բերելու համար, և իրենց հետ էլ այնպես վարվեին, ինչպես ես նկարագրեցի՝ մեկին մեկ, բանակն էլ ներքաշեին ներքաղաքական հարցեր լուծելու մեջ, այդ ժամանակ նոր թող ինքը դներ հավասարության նշան»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ