Հարավային Կովկասում էսկալացիայի պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի և Ֆրանսիայի վրա․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիայում CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը։

«Այն փաստը, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր ու հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, Հարավային Կովկասում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական վկայությունն է» — նշում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ