Թիրախավորումը ընկերությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձ է․ Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական տարբեր շրջանակներ սոցիալական հարթակներում և իրենց ելույթներում թիրախավորում են Հանրային հեռուստաընկերությունը, տարածում Հանրայինի «Լուրեր»-ի լրագրողների լուսանկարները, հնչեցնում տարաբովանդակ կոչեր:

Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային ՀԸ-ն՝ նշելով․

«Հանրային հեռուստաընկերությունը փորձում էր զերծ մնալ այս հարցին անդրադառնալուց, քանի որ կատարված թիրախավորումները ընկալել է որպես ընկերությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձ:

Հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած թիրախավորման նոր ալիքը՝ քաղաքական տարբեր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ