Երևանում կկազմակերպվի նոր վճարովի ավտոկայանատեղի․ որ հատվածում է այն գործելու

Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի–Նալբանդյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում կկազմակերպվի վճարովի ավտոկայանատեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ կազմակերպվող վճարովի ավտոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ, և կիրականացվի գծանշում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ