Համացանցում հայտնվել է «Շերեմետևո»-ում ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը:

Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը։

Մասնագետները վերծանել են մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում վթարված Sukhoi Superjet 100 ինքնաթիռի երկու ինքնագրիչ սարքերը:

Այժմ փորձագետներն ուսումնասիրում են ստացված տեղեկությունը: Գործակալության զրուցակիցը նշել է, որ ինքնաթիռում տեղադրված են եղել L-3 Communications ամերիկյան ընկերության արտադրության սարքերը: Դրանցում կիրառվում է կայուն, էներգիայից կախում չունեցող հիշողություն, և բարդություններ տեղեկությունը վերծանելիս չեն առաջացել:

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում սարսափելի վթարի արդյունքում  զոհվեց 41 մարդ: Ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից միայն 37 է հաջողվել փրկվել: Մնացածը մահացել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ