Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքը ազատ ապրեն, ոչ թե երեխեքի վզից խաչքար կապենք․ ՀՀ վարչապետ

«Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքը ազատ ապրեն»։

Այս մասին այսօր Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ընդգծել է, որ նահատակները զոհվել են, ոչ թե նրա համար, որ երեխաների պարանոցին խաչքաչներ կապվեն, այլ որ երեխաները ապրեն։

Վարչապետը նկատել է․ «Ուր գնում ես, ասում են՝ եկեք խաչքար դնենք, հա, հասկացանք, ինչքան խաչքար դնենք, մեկ, երկու, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի խաչքար դնենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարները ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։

Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքար կապե՞նք, ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալը ամոթ չլինի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ